Quantcast
Channel: Sputnik Արմենիա
Viewing all 823 articles
Browse latest View live

Օրբելյան. հայկական օպերային թատրոնը կդառնա լավագույնը տարածաշրջանում

$
0
0
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը վերջին շրջանում վերածնունդ է ապրում։ Նոր գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը խոստանում է նոր անուններ բացահայտել և նոր ներկայացումներ բեմադրել։

Չալաղաջը սթեյքից չի վախենում

$
0
0
National Geographic-ի վարկածով Երևանն ընդգրկվել է խոհարարական տեսանկյունից առավել հետաքրքրիր վեց զբոսաշրջային ուղղությունների մեջ, հաղորդել է Sputnik Արմենիան: Հավանաբար, National Geographic-ը գիտի, թե ինչի մասին է խոսում:

Սարիղամիշ քաղաքի «Եկատերինայի տնակը»

$
0
0
Կարսի մարզի (ներկայումս՝ Թուրքիայի տարածք) Սարիղամիշ քաղաքի արվարձանում, բարձրունքի վրա, գեղատեսիլ վայրում, սոճու անտառի եզրին է գտնվում մի ուշագրավ պատմական շինություն: Տեղացիները և քաղաքի զբոսաշրջային գործակալություններն այն անվանում են «Եկատերինայի տնակ»:

Հանդիպում Երևանում. ապխտած սիգ` վտարանդի նախագահ Գամսախուրդիայի համար

$
0
0
Sputnik Արմենիայի սյունակագիր, Հայաստանում «Իզվեստիայի» նախկին թղթակից Սերգեյ Բաբլումյանը Վրաստանի վտարանդի նախագահ Զվիադ Գամսախուրդիայի հետ հանդիպել է 1992թ–ին, Իջևանի գորգերի գործարանի պանսիոնատում։

Ռիմա Վարժապետյան. Իսրայելի ադրբեջանցիներն աշխատում են Հայաստանի դեմ

$
0
0
Ազգային ժողովի պատվիրակությունն, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանի հետ, մասնակցել է «Հայաստան–Իսրայել» միջազգային հասարակական համաժողովին։ Հայկական պատվիրակության կազմում էր Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը։

21-րդ դարի հայ «ծովահենները». երբ ցանկությունը հաղթում է բանականությանը

$
0
0
Նոր տեխնոլոգիաները հղի են նոր վտանգներով։ Հայաստանում, ինչպես և ցանկացած այլ երկրում, ամեն օր ներբեռնվում է գիգաբայթերի հսկայական քանակություն` ֆիլմեր, երաժշտություն, ծրագրեր, գրքեր և այլն։

Մի լուսանկարի պատմություն

$
0
0
Ներկայացվող լուսանկարի կինը երևանյան փախստականների համար նախատեսված ապաստարանում էր բնակվում։ Հայաստան նա տեղափոխվել է Կրասնովոդսկից, ուր հասել էր` փախնելով Բաքվի ջարդերից։ Նա միայն կարողացել էր իր հետ վերցնել որդու ու նրա կնոջ լուսանկարը։

«Արարատի ստվերները». Իսպանացիները պատմել են ամենահին երկրի` Հայաստանի մասին

$
0
0
Փետրվարի 10-ին Մադրիդում տեղի ունեցավ իսպանացի ռեժիսոր և լրագրող Միգել Անխել Նիետոյի հայերի և Հայաստանի մասին պատմող «Արարատի ստվերը» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը նկարահանվել է Ռուսաստանում ապրող հայ բարերարի աջակցությամբ:

Մի աղջկա պատմություն, կամ ինչպես հայուհին գրավեց Ֆինլանդիայի գիտության աշխարհը

$
0
0
Կենսաբանական գիտությունների բնագավառում փիլիսոփայության դոկտոր Աննա Մինասյանը ապրում և աշխատում է Ֆինլանդիայում: Sputnik Արմենիային տված հարցազրույցում «գիտնական կինը» պատմել է, թե երբ և ինչպես է որոշել զբաղվել գիտությամբ և ինչպես է տեղափոխվել ֆիննական Տամպերե քաղաք:

«Զեյթունցիների քայլերգի» հետքերով

$
0
0
1860-ականներին գրված հանրահայտ «Զեյթունցիների քայլերգը», որի երաժշտության հեղինակը հայ մեծանուն կոմպոզիտոր, ազգային օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաջյանն է, իսկ խոսքերինը՝ բանաստեղծ Հարություն Չաքրյանը, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հիրավի ազգային-ազատագրական պայքարի հիմնի նշանակություն ստացավ։

«Դուք հայկական կոնյակ չունե՞ք: Ուրեմն մենք չենք գա ձեզ մոտ…»

$
0
0
Խորհրդային շրջանում կոնյակների ոչ անվերջ բազմազանության մեջ բարձր էին գնահատվում ադրբեջանական, վրացական, մոլդավական և դաղստանական կոնյակները: Դրանք բոլորը յուրովի լավն էին, բայց ունենին մեկ թերություն՝ հայկական չէին:

Նավթագազային արգելք` ԵԱՏՄ–ի համար

$
0
0
ԱՊՀ շրջանակում իրական ազատ առևտրի գոտի ստեղծելու բոլոր փորձերը (առաջինը ձեռնարկվել է դեռ 1993թ–ին) բախվել են Ռուսաստանի գործընկերների համար ռուսական նավթի և գազի սակագների մասին հարցին։

Ինչու էր լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանն արտասահմանում խուսափում հայերից

$
0
0
Խորհրդային լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանը փետրվարի 17-ին կդառնար 93 տարեկան։ Գրող, հրապարակախոս Գուրգեն Խաժակյանը Sputnik Արմենիային հետաքրքիր դեպքեր է պատմել մեծն «Ամիրի» կյանքից։ Նա Վարդանյան ամուսիններին նվիրված երեք գրքի հեղինակն է։

Ստաս Նամին. «Ինձ բոլորովին չի հետաքրքրում՝ ինչ կլինի իմ մահից հետո»

$
0
0
Երաժիշտ, նկարիչ և ռեժիսոր Ստաս Նամինը Հայաստանում է: Նա գեղանկարչության սիրահարների դատին է ներկայացրել 80 գեղանկար: Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել է մահվան հանդեպ ունեցած վերաբերմունքի և արվեստի լեզվի մասին:

Անդրեասյան. «Մենք չենք փորձում մարտահրավեր նետել Հոլիվուդին»

$
0
0
Սուպերհերոսների մասին պատմող ֆիլմի հեղինակ Սարիկ Անդրեասյանը չի թաքցնում՝ պատրաստվում է բազմասերիանոց «ֆրանշիզ» ստեղծել:

Գյուլբենկյանն իր հավաքածուի նմուշները «դուստրեր» էր անվանում

$
0
0
Հայազգի գործարար, բարեգործ և կոլեկցիոներ Գալուստ Գյուլբենկյանի կտակի համաձայն՝ 1956 թվականին Լիսաբոնում ստեղծվում է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը, որն այսօր եվրոպական կարևորագույն հիմնադրամներից է` նվիրված արվեստին, բարեգործությանը, գիտությանն ու կրթությանը: 2016 թվականին Հիմնադրամը նշում էր իր ստեղծման 60-ամյակը:

Սոմելյե. Վայոց Ձորը նոր Բուրգունդիա կարող է դառնալ

$
0
0
Հայաստանում գինեգործությունը զարգացման մեծ հեռանկարներ ունի, իսկ գինեգործական Վայոց Ձորի շրջանը միանգամայն նոր Բուրգունդիա կարող է դառնալ` համաշխարհային շուկայի համար, Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Ռուսաստանի սոմելյեների և գինու փորձագետների միության նախագահ Արթուր Սարգսյանը։

Մամրաձե. «Հայաստանը ժամանակից շուտ է ուրախանում Վերին Լարսի այլընտրանքով»

$
0
0
Կարասինի և Աբաշիձեի փարիզյան հանդիպումը նոր խթան է հաղորդել «Առևտրային միջանցքների մասին» պայմանագրին, որը Ռուսաստանն ու Վրաստանը ստորագրել են կողմից 011թ–ին։ Հայաստանում կարծում են, որ համաձայնագրի իրագործումը թույլ կտա գործարկել Վերին Լարսի այլընտրանքային ուղին։

Ռոման Խալաֆյան. ձեռքերի ճարպկություն և ոչ մի խարդախություն

$
0
0
Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» ("Минута славы") հեռուստաշոուի ժյուրիի անդամներին և հանդիսատեսին գերած իլյուզիոնիստ Ռոման Խալաֆյանն իր կյանքն առանց աճպարարության չի պատկերացնում և շատ է ուզում Հայաստան այցելել։

Ինչո՞ւ էին հայ կանայք խուսափում տրամվայ նստելուց

$
0
0
Երևանում, մյուս ժամանակակից քաղաքների նման, մի քանի տարի առաջ տրամվայներ էին գործում։ Երևանյան քաղաքային ռելսավոր տրամվայը` ձիերով, բացվել է 1906 թվականի սեպտեմբերի 29-ին գործարար Միրզոյանի կողմից։
Viewing all 823 articles
Browse latest View live